-
09.11.2012|
14:17
Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը նշանակվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
-
09.11.2012|
14:13
Հինգշաբթի ականապատ մեքենա է պայթեցվել Դամասկոսի Սիթ Զեյնաբ թաղամասի շիաների մզկիթի մոտ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է երեք մարդ, կան տասնյակ վիրավորներ։
-
09.11.2012|
14:09
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ այլևս չի կարողանում հաղթահարել Սիրիայում օրեցօր վատթարացող իրավիճակը։
-
09.11.2012|
14:08
ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրված Բարաք Օբաման իր առաջին այցելությունը կկատարի Բիրմա։ Նա կդառնա ամերիկացի առաջին նախագահը, որ այցելել է այս երկիր։
-
09.11.2012|
14:02
Հազարավոր մարդիկ են դուրս եկել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներ։ Նրանք բողոքում են երկրի կառավարության և նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ։
-
09.11.2012|
13:43
Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողների դժգոհությունները նոր տնօրենությունից: Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողների դժգոհությունները նոր տնօրենությունից:
-
09.11.2012|
12:42
...թե ՀՀԿ-ում այլևս չեն դիմանում ԲՀԿ-ի «պախաժդենյաներին», հորդորում են Սերժ Սարգսյանին` սկսել և իրենց թույլ տալ, ինչպես պետքն է, «ԲՀԿ-ի պորտը տեղը դնել»:
-
09.11.2012|
12:40
Հայաստանի գերկուսակցականացված դաշտը համալրվում է ևս մեկով: Այս անգամ ՀԱԿ-ից դուրս եկած երիտասարդները ստեղծում են «Առաքելություն» կուսակցությունը, ու թե սկզբից Հայաստանն էլ ավելացնենք, էլի կստացվի՝ ՀԱԿ:
-
09.11.2012|
11:51
Կառավարության նիստում սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը հայտարարեց, որ 18 ընկերություններում կասեցվել է պանրի արտադրությունը, քանի որ 59 կազմակերպություններում իրականացված ստուգումներով 18 ընկերությունների արտադրած «Չանախ» պանրում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ։
-
09.11.2012|
11:43
Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարեց ժամկետային վարկային ռեսուրսների հարթակի գործարկման մասին: Նոր հարթակում կկազմակերպվի 7 օր ժամկետայնությամբ միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթացը: